![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.
«Սա Ստեփանակերտն է եւ՝ վերջ»:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել և խոսել մի շարք խնդիրների մասին:
«Հայաստանը բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկրի վերածելու տեսլականն անհնար է առանց Հայաստանի և Սփյուռքի ներդրումների, և Հայաստանը հայկական ներդրումների թիվ մեկ ուղղություն դարձնելը պետք է դառնա համահայկական օրակարգի կարևորագույն թեմաներից մեկը:
Շատ են ասում, թե կապիտալը և ներդրումը հայրենիք չունեն, բայց թույլ տվեք չհամաձայնել և ասել, որ կապիտալը հայրենիք ունի և այդ հայրենիքը Հայաստանն է, Արցախն է»:
![]()
![]()