Հայ տղան հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից

Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։

Ինչպես հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ Ռոստովի մարզի գլխավոր վարչությունը, բռնկվել է տան կտուրը։ Հովսեփ Գևորգյանը, մոտակայքում լինելով և տեսնելով կրակը, առանց մտածելու վազել է դեպի այրվող տունը։

«Հնարավոր էր` ինչ–որ մեկն օգնության կարիք ուներ, այդ պատճառով վտանգի մասին այդ պահին չէի մտածում»,– պատմել է երիտասարդը։

Տանը հաշմանդամ կին է եղել։ Հովսեփը նրան դուրս է բերել։ Ժամանած հրշեջները մարել են կրակը և շնորհակալություն հայտնել երիտասարդին խիզախության համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ