![]()
Վերջին օրերին համացանցում լայն տարածում է գտել Վանիկ Դաղբաշյանի «Ագապե» սիրո պոեմ ստեղծագործությունը:
Համացանցային օգտատերերը տպավորված են թե երգով և թե երգի տեսահոլովակով: Թեև այն հրապարակվել է նախորդ տարի, սակայն լայն տարածում է գտել օրերս:
«Աշխարհը ցուրտ է ու խաբուսիկ, Եհովայի սերը դու միշտ վառ պահե» երգի բառերն այս օրերին հնչում են շատերի շուրթերից:
Որոշ դերասաններ հանդես են եկել կատարման վերարտադրությամբ: Այս երգից բացի, Վանիկ Դաղբաշյանն ունի նաև այլ կատարումներ, որոնք լայն տարածում են գտնում համացանցում՝ «Ծաղկիր ինձ համար»,«Բալես» և այլն:
![]()