Օրվա կադրը՝ Ստեփանակերտից

Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել էր Արցախի Հանրապետություն։

Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիպում էր ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի և Արցախի միջև համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակել հայկական երկու պետությունների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման շուրջ։

Այսօր երեկոյան՝ ժամը 19:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք, որի ժամանակ Հայաստանի վարչապետը հանդես էր գալու ելույթով։

Վաղը՝ օգոստոսի 6-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում կմասնակցի Համահայկական ամառային յոթերորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ