«Դու ես մեր կեանքն ու փրկութիւնը, բարերար եւ բազումողորմ Աստուած․․․»․բժշկության աղոթք

Տեր Աստուած մեր, փարատիր ցաւերն ու բժշկիր հիւանդութիւնները քո ժողովրդից եւ շնորհիր բոլորին կատարեալ առողջութիւն՝ քո ամենայաղթ խաչիդ նշանով, որով մարդկութեան տկարութիւնը կրեցիր և դատապարտեցիր մեր կեանքի եւ փրկութեան թշնամուն:

Դու ես մեր կեանքն ու փրկութիւնը, բարերար եւ բազումողորմ Աստուած: Միայն Դու կարող ես ներել մեր մեղքերը եւ մեզանից հեռացնել ախտերն ու հիւանդութիւնները, որին յայտնի են մեր կարիքները:

Բարիքներ պարգեւող, առատ ողորմութիւնդ պարգեւիր քո արարածներին՝ իւրաքանչիւրին ըստ իր կարիքի: Եւ նրանց միջոցով միշտ թող գովաբանուի Ամենասուրբ Երրորդութիւնդ. այժմ, միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ