ԲԱՑԱՌԻԿ. Վարչապետը Խնձորեսկում հուզվել է

Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր այցելել է Սյունիքի մարզ և Խնձորեսկ համայնքում մասնակցել Սպարապետի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին։

Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Մխիթար Սպարապետի գերեզման այցելությամբ. վարչապետը ծաղկեպսակ է դրել Սպարապետի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։ Այնուհետև տեղի է ունեցել առանձին զրահատանկային գումարտակի 15 զինծառայողի զինվորական երդման արարողություն, ընթերցվել է Սպարապետի խոսքը, հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։

«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զորակոչիկներ, շնորհավորում եմ ձեզ զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ», — ողջույնի խոսքում նշել է վարչապետը, ապա անհատապես շնորհավորել զինծառայողներին, բարեմաղթանքներ հղել նրանց ծնողներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը նաև քայլել են Խնձորեսկի ճոճվող կամուրջով և դիտել կամուրջի հարակից տարածքում Սպարապետի օրվա առթիվ պատրաստված երաժշտական ցուցադրական ելույթները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ