![]()
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 5-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Համահայկական խաղերի բացմանն ընդառաջ տեղի է ունեցել համայանկական հանրահավաք։
Ստեփանակերտում համահայկական խաղերի բացումից առաջ Վերածննդի հրապարակում հանրահավաքի ժամանակ միջադեպ է գրանցվել:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի ելույթի ժամանակ Սամվել Բաբայանի կողմնակիցների մի խումբ սկսել է վանկարկել «Բաբայան նախագահ», խանգարելով ելույթը:
Խումբը իր վանկարկումները շարունակել է նաեւ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ:
![]()