«Բա՛ց թող իմ հերոսին». միջադեպ վարչապետի ելույթի ժամանակ

Համացանցում հայտնվել մի տեսանյութ, որտեղ Ստեփանակերտում վարչապետի ելույթի ժամանակ Քոչարյանի աջակիցներից մեկը գոռում է.

«Բա՛ց թող իմ հերոսին»:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել և խոսել մի շարք խնդիրների մասին:

Նա նշել է, որ հարկավոր է ընդհանուր հայտարարի գալ մի քանի կոնսենսուսների հետ կապված.

Կոնսենսուս համար 1․ բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի գործիքակազմից: Մենք իրար մեջ հարցեր լուծելիս բռնությունը պետք է բացառենք: Բոլոր այն ուժերը, ովքեր բռնությունը դիտարկում են որպես ներհայկական հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն և աղբանոցը նետվեն: Բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր անկյունաքարային դրույթը դառնա: Բացառությունը միայն օրինական բռնությունն է:

Նա նշեց, որ կոնսենսուս համար 2-ը ժողովրդի կամարտահայտումն է, և Արցախում տեղի ունեցող նախագահական ընտրություններին ՀՀ-ն հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և լեգիտիմ իշխանության ձևավորող:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ