![]()
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել և խոսել մի շարք խնդիրների մասին:
Նիկոլ Փաշինյանը ասաց, որ մինչ 2023-ը պետք է լուծի Պաշտպանության բանակի բոլոր զինվորների բնակարանների խնդիրները:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նոր Հայաստանում առաջնորդությունը պետք է փոխի իր էությունն ու բովանդակությունը .
«Երբ հեղափոխության ժամանակ ամեն թաղամասում, գյուղում քաղաքում ի հայտ էին գալիս նոր ժողովրդավարական առաջնորդներ, ովքեր իրականացնում էին հեղափոխությունը և ամեն մարդ ինքը առաջնորդն էր, նույնը պետք է տեղի ունենա հիմա: Կառավարությունը պետք է նպատակների իրագործման առաջնահերթությունները պատվիրակի ձեռնարկատերերին, թիմերին և նրանց համար օրինական դաշտ ստեղծի»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ յուրաքանչյուր հայի համար կարևոր են օջախ և ընտանիք հասկացությունները, սակայն երկար տարիներ օջախ պահելու արդյունքով մեզնում լեգիտիմացվել են մի շարք արատավոր երևույթներ, ինչպիսիք են կոռուպցիան:
«2018 թ-ի գարնանը մարդիկ իրար ընկալում էին որպես մի մեծ, համերաշխ, հաղթական ընտանիք: Այս է պատճառը, որ մեզնից յուրաքանչյուրը պիտի ասի, որ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է: Սա պիտի դառնա նոր ժամանակների հայկական կարգախոս, և այսպիսի միասնականությամբ հայ ժողովուրդը անպատժելի է և անպարտելի»:
![]()