![]()
Սևաստոպոլում ջրահեղձ են եղել աշխարհի չեմպիոնն ու փոխչեմպիոնը: Ջրահեղձ եղած մարզուհիներն են՝ 1986 թվականին ծնված Մոսկվայի բնակիչ Ֆատիմա Ժագուպովան, և 1992 թվականին ծնված Մուրմանսկի բնակիչ Էլինա Գիսմեևան:
Ժագուպովան թեքվոնդոյի աշխարհի գործող չեմպիոն էր, իսկ Գիսմեևան՝ փոխչեմպիոն: Նրանցից մեկը ցանկացել է լողալ փոթորկված ծովում և կամրջակից ցատկել է ջուրը: Հզոր ալիքն անմիջապես շպրտել է նրան և հարվածել կամրջակի կոնստրուկցիաներին:
Երկրորդ մարզուհին փորձել է օգնության հասնել, բայց փորձն անհաջող է ստացվել: Նա ևս հայտնվել է փոթորկված ծովի ալիքներում։
![]()