«Արցախը Հայաստան է և վերջ!!!». Վարչապետն Արցախում ներկայացնում է համազգային ռազմավարությունը

Արցախի Վերածննդի հրապարակում վարչապետի ներկայացրած համազգային ռազմավարությունը

ՀՀ-ն պետք է այս խնդիրըները լուծի միչև 2050 թ-ը

✅ Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու

✅ Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2,5 միլիոն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը

✅ Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր և 15-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն

✅ Ունենալ 10 միլիարդ դոլար արժեք գերազանցող առնվազն 5 հայկական ընկերություն և 10 հազար աշխատող ստարթափ

✅ Պետք է յոթնապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին քսանյակում

✅ Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը

✅ Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել

✅ Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը քսանապատկել

✅ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի

✅ ՀՀ ֆուտբոլի հավաքականը դարձնել եվրոպայի կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպրոնի կոչումը:

«Հիմա ձեզնից շատերը կասեն, թե ինչու Արցախի մասին ոչինչ ասված չէ, պատասխանը պարզ է՝ որովհետև Արցախը Հայաստան է և վերջ»,-վարչապետ Փաշինյան:

Վարչապետ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում է

Posted by Medianews on Monday, August 5, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ