![]()
Դավիթ Ջամալյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վեջերս Աշոտյանի արված հայտարարությանը , որ վերաբերվում էր Փաշինյանի ելույթին։
Սերժի շինած, բայց չկայացած Գազելի շոֆեռի մտքի «փայլատակումը»․․․
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքայն իր էջի ուղիղ եթերում ներկայացրեց 2014 թվականին նախկին իշխանությունների համար կազմած գաղտնի զեկույցը, որի համաձայն նախկին կառավարման համակարգը հիմնված է եղել կոռուպցիայի վրա:
Անդրադառնալով Փաշինյանի ելույթին, Արմեն Աշոտյանը պետական կառավարման համակարգը համեմատել է ավտոմեքենայի հետ մասնավորապես ասելով․ «Մենք քեզ աշխատող, «քշվող», սարքին մեքենա ենք թողել՝ բոլոր ճանապարհային քարտեզներով։ Հա, երբեմն ջուրը կարող էր եռալ, անիվը կարող էր նստել, թարթիչը՝ չմիանալ, բայց դու մեզանից ստացել ես հիմնովին աշխատող պետական ապարատ։
Դու եւ քո թիմը այդքան ապիկար եք, որ քանդելուց բացի ուրիշ ոչինչ չգիտեք։ Հերիք է այդ մեքենան փոսերը գցեք, եզրաքարերին խփեք, խմած քշեք։ Հիշիր, որ այդ մեքենայից մի հատ է, եւ ոչ մի ֆիրմա սերվիսում այն փոփոխման ենթակա չէ…»
![]()
Չնայած նախկին ռեժիմը վերջնականապես փլուզված է, այնուամենայնիվ նույնիսկ հիմա ցավ ես ապրում, որ Հայաստանի կառավարման առանցքային ֆիգուրներից մեկի մտահորիզոնն այս աստիճանի է: Մի աստիճանի, որ կարկառուն ՀՀԿ-ականը պետական համակարգը համեմատում է ավտոմեքենայի հետ:
Չնայած ինչո՞ւ ենք զարմանում: Աշոտյանի շեֆի եղբայրը՝ Սաշիկը ՊԱԶ-ի շոֆեռ էր, ով տարիներ շարունակ բենզինի փոխարեն վատնեց պետության և մեր միջոցները: Աշոտյանի մյուս մերձավորը՝ Մանվելն էլ ԿՌԱԶ-ի շոֆեռ էր, որը տարիներ շարունակ մեքենաներով գողանում էր մեր զինվորների հացը: Ավելին, ուրիշներից խլված մեքենաները, Մանվելը աչքի լույսի պես պահում էր սեփական տարածքում:
Այսինքն, կրկին անգամ համոզվեցինք, որ ժողովրդի վրա «գազ տալը» եղել է նախկին իշխանության գործունեության հիմնական սկզբունքը: Ռեժիմի պարագլուխներն ի դեմս Սերժ Սարգսյանի ժամանակի ընթացքում շինել են Գազել-ի շոֆեռներ, որոնց շարքում կարելի է դասել նույն Աշոտյանին, Շարմազանովին և մյուսներին:
Գազելների, որոնք մինչ օրս փաթաթված են մնում ժողովրդի վզին: Ամեն դեպքում չէի ցանկանա Սերժի շինած Գազելի շոֆեռներին համեմատել Հայաստանում գազել վարող մեր հայրենաիկցների հետ: Նրանք աշխատասեր, կարգին մարդիկ են, ովքեր սարսափելի պայմաններում քշելով տրանսպորտի միջոցները ընտանիք են պահում:
Ի տարբերություն Գազելի վարորդների, դուք չկայացած Գազելի շոֆեռներ եք և դուք մեր պետությունը իջեցրել եք Գազելի մակարդակի:
Միակ անելիքը, որ դուք ունեք՝ մեր երկրից դուրս Գազելի շոֆեռ աշխատելն է, չնայած դժվար թե որևէ մեկը համարձակվի ձեզ որպես շոֆեռ գործի ընդունել:
Սերժի շինած, բայց չկայացած Գազելի շոֆեռի մտքի «փայլատակումը»․․․ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքայն իր էջի…
Posted by David Jalalyan / Դավիթ Ջալալյան on Monday, August 5, 2019
![]()