Վարչապետը տիկնոջ հետ ներկա գտնվեց Սպարապետի օրվա միջոցառմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում ներկա գտնվեց Սպարապետի օրվան նվիրված միջոցառմանը: Օգոստոսի 5-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում վարչապետը նշեց, որ Խնձորեսկում Մխիթար Սպարապետի գերեզմանի մոտ գտնվող վանքում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել Հայոց բանակի մի խումբ նորակոչիկների երդման արարողությունը:

«Այստեղ գտնվող վանքում քիչ առաջ հանդիսավոր պայմաններում ընդունեցինք մի խումբ նորակոչիկների երդումը, այսօր էլ Սպարապետի օրն է նշվում Խնձորեսկում»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ցուցադրեց Խնձորեսկի ճոճվող կամուրջը՝ կոչ անելով մինչև ամռան ավարտն այցելել այդտեղ և Հայաստանի ու Արցախի այլ տեսարժան վայրեր:

«Ով չի եղել Խնձորեսկում, շատ մեծ բան է կորցրել, բայց ամառը դեռ առջևում է: Սա Խնձորեսկի հայտնի ճոճվող կամուրջն է, եթե բարձրությունից վախենում եք, սա ամենահարմար տեղն է այդ վախը հաղթահարելու համար: Ընդհանրապես, պետք է այցելել Սևան, Կապան, Դիլիջան, Արցախ»,- նշեց վարչապետը:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը մասնակցել է Սպարապետի օրվա միջոցառմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ