![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սյունիքում է։ Նա այցելել է Խնձորեսկ, որտեղ մասնակցում է Մխիթար Սպարապետի հիշատակին նվիրված տոնական արարողությանը։ Հենց Խնձորեսկի ճոճվող կամրջի վրայից քիչ առաջ վարչապետը մտավ ուղիղ եթեր։
«Եթե Խնձորեսկում չեք եղել, անպայման եկեք»,- ասաց նա։
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ զորամասերից մեկում էլ մասնակցել է զինծառայողների երդման արարողությանը։
Փաշինյանի ուղիղ եթերի ժամանակ հենց կամրջի վրա ազգային երաժշտություն էր հնչում, իսկ քիչ այն կողմ պարում էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և այլք։
Խնձորեսկ, Սպարապետի օր՝ նվիրված Մխիթար Սպարապետին եւ մեր ազգի բոլոր փառապանծ Սպարապետներին:
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, August 5, 2019
![]()