Դավիթաշեն վարչական շրջանում «Սանիթեք»-ին դուրս են «շպրտել»՝ առանց նրա համաձայնության

Երեկ Դավիթաշեն վարչական շրջանում «Սանիթեք»-ին դուրս են «շպրտել»՝ առանց իրավական գործընթաց սկսելու, առանց բանակցելու, ինչը դուր չի եկել «Սանիթեք»-ին: Այս մասին օգոստոսի 5-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը:

«Երբ քաղաքապետարանը, որպես օգնություն, բերեց աղբամաններն ու մեքենաները, դրանք որպես օգնություն էին ներկայացվում, «Սանիթեքը» չէր հակադարձում, չէր ասում՝ պետք չէ, բայց «Սանիթեք»-ին երեկ դե ֆակտո վռնդել եք Դավիթաշենից՝ առանց պայմանագրի լուծարման, առանց իրավական գործընթաց սկսելու, առանց նրանց համաձայնության:

«Սանիթեքը» դե յուրե այդ վարչական շրջանի աղբահանության կատարող հիմնարկն է, բայց  աղբամանները հավաքել են, ասել են՝ «արի տար Զեյթուն, որովհետև էնտեղ ավելի վատ վիճակ է»: Ինքը՝ «Սանիթեքը», դրան դեմ էր, ասում էր՝ ո՞վ ա թույլ տվել տեղաշարժել՝ առանց իմ համաձայնության»,- ասաց Մարկոս Հարությունյանը:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը հակադարձեց՝ ասելով՝ իսկ ո՞վ է թույլ տվել «Սանիթեք»-ին մեր քաղաքը հասցնել այս վիճակին։

«Մինչ համայնքային հիմնարկը լրիվ զինված կլինի աղբամաններով ու մեքենաներով, արդեն համայնքային հիմնարկը երբ սկսի աշխատել ամբողջական ծավալով, կարելի է անցնել իրավական գործընթացի»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ