«Այս շաբաթվա ընթացքում օդի ջերմային ֆոնը կլինի իդեալական․․․»․ Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել  ջերմաստիճանի նվազման մասին․

«Այս շաբաթվա ընթացքում օդի ջերմային ֆոնը կլինի իդեալական։

Վաղը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 և նույնիսկ հանրապետության ամենաշոգ գոտիներում, այդ թվում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է ընդամենը +31․․․+32 աստիճան տաքություն, որը կլիմայական նորմայի սահմաններում է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ