![]()
Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Երբ տեսնում եմ, թե ինչպես են մարտի 1-ի գործով կալանավորվածները «արդարացվում», արդարացնողներն էլ զվարճանում, աչքիս բան չի գալիս..՝ անընդհատ վախով սպասելով, թե ինչ կլինի, երբ դժբախտությունը հայտնվում է, ապրված տառապանքները հավելվում են ներկայի հետ, միասին կազմելով անտանելիորեն մի ծանր զգացողություն, որ գիտես պետք է վերջ տրվեր ահագին մեծ վայրագությանը, որ ապրել ենք, բայց դեռ սպասման մեջ ենք՝ ինչպես կավարտվի.., իսկ արխային ընկածների համար, որ գուցե չեն էլ պատկերացնում մոտեցող վտանգը, ավելի է ինձ հունից հանում.. փոխարենը, զգուշավորությամբ` խլուրդին ծառայողները` դարմանի տակի ջուր..
Ինչու են մոլեգնում նախկինների հետ հազար թելով կապկպված դաշնակները։
Ինչպիսի պաշտպանական ճառ բռնակալի համար..
Քոչարյանի ժամանակ ստեղծագործական միտքը քոռ կոպեկի արժեք չունեցող իշխանության համար, ինչ էր, եթե ոչ ծայրահեղության` անկարողության վայելչություն
Մարտի 1-ի արյունոտ գարունը Հ1-ի համար եղել է ընդամենը տասը զոհերի օր։ Հիմա էլ Հ1-ը իր ղեկավարության ձեռքը կրակն է ընկել.. մարտի 1-ի մասին շատ բան կա, որ կարելի է փաստագրական ֆիլմեր անել, ներկայացնել, բայց չգիտես ինչու Հանրայինը զբաղված է այլ գործերով.. առավոտյան՝ բաժակ նայելով, երեկոյան՝ Պետրոսի ինքնահասատվող տեսակը վեր հանելով..
Հ1-ը պարտակել է մարտի 1-ի իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանման, լրագրողական էթիկայի կոպիտ խախտան հետևանքով, շրջաններում ապրող մարդիկ իրազեկված չեն եղել, ինչ է կատարվում այդ օրերին Երևանում։ Չհաշված այն իրողությունը, որ շրջաններից Երևան եկող ճանապարհները փակ էին պահում և դրա մասին էլ ոչինչ չէր ասում Հ1-ի հայլուրը։ Մարտի 1-ի բացահայտումը նաև ձեռնտու չի եղել Հ1-ին, որը հանդես է եկել մարտի 1-ի իրադարձությունները պարտակելու և ուղիղ հրահանգ է ստացել այդ ժամանակվա իշխանություններից։ Հ1-ը նույնպես մարտի 1-ի հանցագոծության մասնակիցներից է։ Հ1-ը այժմ էլ լռում է՝ մարտի 1-ի մասին պատմող ֆիլմերից խուսափում..
![]()
Հա, ի դեպ, որտեղ է թաքնված Ալիկ Հարությունյանը։ Ալիկ Հարությունյանը մինչև հեղափոխությունը, աշխատում էր Սերժ Սարգսյանի մոտ՝ Բ. 26-ում, ինչ պաշտոն ուներ և հիմա, որտեղ է նա. դրա մասին ոչինչ չգիտենք:
Պաթոսախեղդ դեցիբելներով շաղախված հայտարարությունների փաթեթ է, որ ՀՅԴ-ն ներկայացրել է արդարադատությանը ի պաշտպանություն «նորին մեծություն» Քոչարյանի, որը անիմաստ ջանքերով իրարանցում է ստեղծում։ «Արդարության կողմնակից» ՀՅԴ-ն, հայ ժողովրդի վրա բանակ դուրս հանած (դիվերսիա) Քոչարյանին համարում է քաղաքական հալածյալ։ ՀՅԴ-ն, մարտի մեկից հետո անգամ հայտարարությամբ հանդես չեկավ՝ չնախատեց ընտրակեղծարարությամբ ու տաս անմեղ զոհերի հաշվին իշխանության եկած Սերժ Սարգսյանին, այլ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը մարտի մեկի հաշվին կոալիցիա կազմեցին ՀՀԿ-ի հետ եւ բռնատիրական կարգեր հաստատելով երկրում, փորձեցին իրենց սեփական միջոցները չկորցնելու համար, 120 տարվա իրենց անունը վառ պահել ու իրենց հարմարվողականությամբ աչք զարնել։
Եթե ՀՅԴ-ն արդարության կողմնակիցն էր, ապա ինչպես պատահեց, որ գնաց այդ քայլին՝ մանավանդ, ԿԸՀ որոշմանը դեմ էր: Կոալիցիա կազմած եւ ոչ մի կուսակցություն չհարգեց մարտի մեկի զոհերի հիշատակը։ Այլ իրենց քայլով միացան մեկին, որը տաս զոհերի հաշվին, անմեղ մարդականց արյունով՝ ժողովրդից իշխանությունը գողացան։ Հիմա, թե հայտարարություններ են տարածում, թե ընտրովի արդարադատություն են իրականացնում:
ՀՅԴ-ից անցնեմ, հասնեմ ՕԵԿ-ին: Հիշեցնեմ, որ մարտի մեկից հետո, իշխանությունը ժողովրդից գողացած Սերժ Սարգսյանի թեւի տակ անցավ՝ (կոալիցիա) Բաղդասարյան Արթուրը, որի հայտարարությունը մարտի մեկի մասին շատ չուշացավ: Նա հայտարարեց, որ եթե 2008թ.-ին դեմ գնայինք իշխանություններին, (իսկ այդ օրերին իշխանությունը Ռոբերտ Քոչարյանն էր), հարյուրներով ու հազարներով զոհեր կունենայինք և ուրախանում էր, որ տասը զոհերով պրծանք: Կարո՞ղ է այդ օրերին օտարները գրավել էին Հայաստանը մենք էլ տեղյակ չէինք. բանից պարզվում է այդ օրերին «հայրենի իշխանություն» կոչվածը հանուն իր աթոռի պահպանման՝ նվաճած տիրակալի նման առանց խղճի խայթ զգալու ընդունակ էր հազարավոր մարդկանց դիակների վրա հաստատել իր անօրինական իշխանությունը:
Իսկը՝ առյուծի ճաշը բորենուն հասավ…
աղբյուրը՝ Արթուր Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից
![]()