![]()
«Ես, օրինակ, վերջին շրջանում աշխատում եմ հնարավորինս հայկական հագուստ կրել։ Եվ կարող եմ ասել, որ շատ դեպքերում ուղղակի դա շատ հարմարավետ է թե՛ գնային առումով, թե՛ ուղղակի որակի առումով»,- այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ այսօր հայտարարեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը բոլորին կոչ արեց կոշիկի, հագուստի, սննդի, կենցաղային իրերի և առհասարակ բոլոր դեպքերում, երբ կա հայկական արտադրանքը, ընտրել ու գնել հենց հայկականը։
Այս ամենի մասին վարչապետը խոսեց հայկական արդյունաբերությանն անդրադառնալիս։
Նույնիսկ գյուղատնտեսության դեպքում, ըստ վարչապետի, պետք է գերիշխի ոչ թե հենց բերքի ստացումը, այլ դրա մշակումը։
Արձակուրդիս վերջին օրը ամփոփում եմ արձակուրդը:)
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, August 4, 2019
![]()