«Ձեր մեքենայի վարորդը «ՊՌԱՎԱ» չուներ, ղեկին էլ աչքը կպել էր, ու ամբողջը երկիրը էդ մեքենայով տանում էր դեպի անդունդը». Տարոն Չախոյանի կոշտ պատասխանը Աշոտյանին

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքի ուղիղ եթերում արած հայտարարություններին ու ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի գրառմանը.

Ես ճիշտ է, շատ լավ հասկանում եմ, որ վարչապետը ինչ-որ մեկին, իսկ էս դեպքում ավելի ճիշտ նախկին կոռումպացված համակարգի ներկայացուցիչ հայտնի մականունավոր ՍԻ#ՏԻՐ-ին բան ապացուցելու համար չի հրաապարակի փաստաթղթեր, որոնք պարունակում են պետական գաղտնիքներ, ու չի իջնի դրանց մակարդակին, բայց դե սրանց լկտիությունը չափ ու սահման չունի…

Եփած հավի խնդալն էլ կգա, թե բա «Մենք քեզ աշխատող, «քշվող», սարքին մեքենա ենք թողել, չես կարում քշես՝ բեր թող տեղը: Հա, երբեմն ջուրը կարող էր եռալ, անիվը կարող էր նստել, թարթիչը՝ չմիանալ, բայց դու մեզանից ստացել ես հիմնովին աշխատող պետական ապարատ»:

Թե ասա, որ էդ ձեր թողած մքենան աշխատող էր, բա էս ժողովուրդը 2018-ին էլ ինչի՞ համար փողոց դուրս եկավ:

Սկսենք նրանից, որ հերիք չէ ձեր մեքենայի վարորդը «ՊՌԱՎԱ» չուներ, հետն էլ ղեկին աչքը կպել էր, ու ամբողջը երկիրը էդ մեքենայով տանում էր դեպի անդունդը:

Ու ճիշտ է, էդ մատոռը խփած մեքենան իրոք եզակի է ու լավ է գոնե ժամանակին առանց «ՊՌԱՎԱ» ձեր ինքնակոչ վարորդին իջեցրինք ղեկից:

Հիմա հանգիստ վեր ընկեք տեղներդ, որ էդ մեքենան պետք է հիմնանորոգվի:

Ես ճիշտ է, շատ լավ հասկանում եմ, որ վարչապետը ինչ-որ մեկին, իսկ էս դեպքում ավելի ճիշտ նախկին կոռումպացված համակարգի…

Posted by Taron Chakhoyan on Sunday, August 4, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ