Այրվում է Նորքի բարձրունքը

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ  Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ պարզ երևում է թե ինչպես է այրվում Նորքի բարձունքը։

Իսկ լուսանկարին կից կատարել հետևյալ գրառումը․ «Հիմա էլ Նորքի բարձունքն է այրվում։ 2017թ և 2018թ ամառները Երևանում անհամեմատ ավելի շոգ էին, բայց նման հրդեհներ չկար։ Տարօրինակ է….»։

Հիշեցնենք որ, հրդեհների առաջացման հիմնական պատճառը մարդկային գործոնն է՝ հիմնականում ծխախոտի մնացորդը նետելը, հանգստյան գոտիներում աղբ թողնելը և այլն: Այդ իսկ պատճառով ՀՀ ԱԻՆ-ը կոչ է անում քաղաքացիներին լինել ավելի զգոն և պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ