![]()
Գագիկ Քամալյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօրվա լրատվական դաշտին ․
Մի այսպիսի վայ պրակտիկա է ձևավորվել լրատվական դաշտում, երբ ամենօրյա ռեժիմով դուրս են գալիս փողոց ու պատահական անցորդներից հարցնում են, թե բա ի՞նչ է փոխվել ձեր կյանքում
Անկախ այն բանից, թե այդ անողը իշխանամետ է, կամ ընդիմադիր, միևնույն է, նրա արածը սովորական մանիպուլացիա է, և ուրիշ ոչինչ։
Չի կարելի կենցաղային զգացմունքների վրա կառուցել քաղաքական քարոզչություն, որովհետև այդ ամենից ամենաշատը տուժելու է պետությունը, որովհետև այդ մեթոդով հանրային պահանջները ամբողջովին ապաքաղաքականացվում են։
Կոչով դիմում եմ այն լրատվամիջոներին, որոնք չեն հետապնդում կեղտոտ քարոզչական նպատականեր. Հարգելիներս, ձեր աշխատանքային կուլտուրայից դուրս բերեք բոլոր տեսակի հակապետական ու հակամարդկային քարոզչական տրյուկները, որովհետև անկախ բիզնես շահերից, դուք ևս պատասխանատու եք պետության ապագայի համար։
![]()