![]()
Տնտեսության օլիգարխիկ համակարգի դեպքում տնտեսական գործունեություն իականացնելու հնարավորությունը տրվում է սահմանափակ թվով մարդկանց՝ կապ չունի՝ 20, 40, թե 100։ Եվ այդ մարդիկ իրենց տնտեսական գործունեության ընթացքում սահմանափակում են ուրիշներին։ Իր այսօրվա ուղիղ հեռարձակման ընթացքում այս ամենը բացատրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս հնարավորությունները, ըստ Փաշինյանի, այդ մարդիկ օգտագործում են քաղաքական իշխանությունը վերարտադրելու համար։
«Հիմա մենք ի՞նչ ենք ասում։ Մենք ասում ենք, որ այ էս համակարգը մենք վերացրել ենք։ Վերացրել ենք էն մասով, որ հիմա Հայաստանի Հանրապետությունում չկա օլիգարխիա էտ իմաստով։ Այսինքն՝ տնտեսական հնարավորությունները, առնվազն քաղաքական մակարդակում, բացված են մեր բոլոր քաղաքացիների համար», – ասաց Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ հիմա իրենք ուզում են այնպես անել, որ տնտեսական արդյունք ստեղծեն հնարավորինս շատ մարդիկ։ Սակայն դա չի նշանակում, որ նախկին տնտեսվարողներին թույլ չեն տալու շարունակել աշխատանքը։ Փաշինյանի խոսքով՝ պետք է ուղղակի նրանց թույլ չտալ սահմանափակումներ մտցնել ուրիշների համար։
Արձակուրդիս վերջին օրը ամփոփում եմ արձակուրդը:)
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, August 4, 2019
![]()