«Իջևանում մեր գործողությունները հանրային լիարժեք աջակցություն ունեն»․ վարչապետ Փաշինյան

Հայաստանում առկա որոշ գործոններ թույլ են տալիս եզրակացնել, որ առկա խնդիրները լուծում են ստանալու։ Այդ գործոններից մեկը Իջևանի անտառագողերի դեմ պայքարում իշխանությունների գործողություններին տրված գնահատականներն են եղել։ Այս մասին այսօրվա ուղիղ կապի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մի քիչ էլ ինձ համար անսպասելի, բայց հաճելի էր արձանագրել, որ այդ հարցում մեր գործողություններն ունեն լիարժեք հանրային աջակցություն։ Դա շատ կարևոր է։ Դա նշանակում է, որ իսկապես մտքի հեղափոխությունը Հայաստանում սկսվում է», – ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ հիմա հայաստանցիները հասկանում են, որ չի կարելի հացի փող աշխատելու անվան տակ լեգիտիմացնել ցանկացած ապօրինություն։

«Օրինակ՝ չի կարելի ազգային հարստությունը ոչնչացնել հանուն 10 կամ 20 կամ թեկուզ 100 ընտանիքի հացի փող վաստակելու համար, որը, արդյունքում, էլի էդ 100 ընտանիքի սոցիալական կարգավիճակը չի փոխում … նրանք ինչպես վատ ապրում էին, շարունակում են վատ ապրել», – ասաց վարչապետը։

Իսկ այն մարդիկ, որոնց սոցիալական վիճակը լավացել է, ըստ Փաշինյանի, նրանք են, որոնք անտառագողերի խմբավորումներ են ստեղծում և ղեկավարում են այդ խմբավորումները։ Վարչապետի խոսքով՝ այդպիսի մարդկանց կարելի է մատների վրա հաշվել։

Արձակուրդիս վերջին օրը ամփոփում եմ արձակուրդը:)

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Sunday, August 4, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ