![]()
Եղանակի տեսության հաղորդման ժամանակ հեռուստաալիքը ոչ-ոք չի փոխում:
Անձրև, թե արև՝ հետաքրքրում է բոլորին, հատկապես, երբ տեղեկացնողը հավաստի տվյալներով, ժպտադեմ Գագիկ Սուրենյանն է։
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․« Քեզ պետք է շատ սիրենք ու փայփայենք, Սևան»։
Հիշեցնենք, որ Սեւանի թերակղզու ափի տնտեսվարողները օրերս սկուտերներ վարելու ժամանակ լճի ջրից են խմել՝ հանրությանը ցույց տալու համար, որ ջուրը մաքուր է եւ այնտեղ լողալու որեւէ վտանգ չկա:
Նշենք, որ հուլիսի 15-ին նրանք բողոքի ակցիա էին արել՝ պահանջելով կառավարության ներկայացուցիչներից՝ հայտարարել, որ Սեւանա լիճը մաքուր է եւ այնտեղ լողալը վտանգավոր չէ:
Դրանից օրեր անց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ 11 տարբեր տարածքներից վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: 11 տարածքներից 2-ում դեռ առկա են նորմայից չնչին շեղումներ, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց ինքնամաքրման դինամիկան արձանագրվել է իրենց հետազոտություններով:
![]()
![]()