![]()
Երգչուհի Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել գեյ շքերթից, գրելով` «Happy Pride #christopherstreetday #prideparade» : Նա գրառմանը կից տեղադրել է ԼԳԲՏ դրոշը:
Հիշեցնենք, որ Իվետա Մուկուչյանը 2009 թվականին ներկայացել է Շանթ հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար» նախագծի չորրորդ եթերաշրջանի լսումներին, որտեղ արժանացել է ժյուրիի անդամների հավանությանը և սկսել է մասնակցել գալա համերգներին։
Այդ մրցույթում նա զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։ 2010 թվականին Մոսկվայում անցկացված «Արմենիա» հայկական ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին[4] և նույն տարում Արարատ 93-ի հետ թողարկել է «L’amour n’a pas de loi» ֆրանսերեն երգը, որը տեղ է գտել ռեփերի դեպյուտ ալբոմում։
Մյուս տարի, Մուկուչյանը մասնակցել է Պարահանդես 4 մրցույթին (բրիտանական Strictly Come Dancing նախագծի հայկական տարբերակը) սակայն դուրս է մնացել մինչև կիսաեզրափակիչը։ Երգչուհին նաև զբաղեցրել է երրորդ հորիզոնականը գերմանական The Voice of Hamburg մրցույթում։
![]()
![]()