Կոտրված աղբամաններն ու դրանց կողքը գոյացած աղբակույտերը այլևս անցյալում են

Դավթաշենում այսուհետև աղբահանությունը կիրականացնի համայնքային հիմնարկը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Դավթաշենում այսօրվանից փաստացի ամբողջությամբ աղբահանությունը կիրականացնի համայնքային հիմնարկը։ Կոտրված աղբամաններն ու դրանց կողքը գոյացած աղբակույտերը անցյալում են»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ  հուլիսի 30-ին Հայաստան են բերվել ևս երկու աղբահավաք ավտոմեքենա։ Երևանի քաղաքապետարանի ներկրած ավտոմեքենաների թիվը հասել է 12-ի։

Հուլիսի 23-ին Կուբատյանը հայտնել էր, որ Երևան է ժամանել աղբարկղների առաջին խմբաքանակը՝ թվով 192 հատ։ Օգոստոսի կեսերին աղբարկղների քանակը կկազմի 2200 հատ։ «Սանիթեքը» պայմանագրով պարտավոր է ապահովել 16 000 աղբարկղ, սակայն փաստացի այդ թիվը այսօր կազմում մոտ 4500 հատ։

Դավթաշենում այսօրվանից փաստացի ամբողջությամբ աղբահանությունը կիրականացնի համայնքային հիմնարկը։ Կոտրված աղբամաններն ու դրանց կողքը գոյացած աղբակույտերը անցյալում են։

Posted by Hakob Karapetyan on Sunday, August 4, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ