![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկաար է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.
Այս ափսե-գրառումը իրենց զորամասի ճաշարարանին թողել են Գեղարքունիքի մարզի N զորամասի զինվորները:
Լուսանկարը քիչ առաջ ինձ ուղարկեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:)
Հ.Գ. Զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգը այս պահին ներդրված է 8 զորամասում:
Ծառայությունը մատուցվում է 6 տարբեր ընկերությունների կողմից: Նոր համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է:
![]()
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետը տեսանյութ էր հրապաարակել հետևյալ գրառմամբ.
Նոր Հայաստանը այսպես է կերակրում իր զինվորներին եւ այս գործընթացը հետեւողականորեն շարունակվում է. Եվս մեկ զորամաս անցավ զինվորների սննդի նոր համակարգին:
Այս թեմայով իմ հրապարակած նախորդ տեսանյութի համեմատ նորությունն այն է, որ «իշաոտնուկներն» այստեղ արդեն իսկ փոխարինված են նոր աթոռներով:
![]()