Սկանդալային կադրեր․ Ինչ պայմաններում է միսը մատակարարվում խանութ

Հարություն անունով քաղաքացին SHANTNEWS-ին տեսանյութ է տրամադրել, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպիսի պայմաններում է միս մատակարարվում խանութներից մեկին՝ սանիտարահիգիենիկ նորմերի ակնհայտ խախտմամբ։

Տեսանյութը նկարահանվել է Երևանում՝ Կոմիտասի պողոտայի վաճառակետերից մեկին միս մատակարարելու պահին։

Ավելի վաղ նույն անձը տրամադրել էր տեսանյութ՝ ահազանգելով ՊՆ զինծառայողների համար մսի տեղափոխման պայմանների մասին։

Ինչպես այսօր ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի համար, իսկ հունվարից արդեն վաճառքի միսը սպանդանոցներից ձեռք բերելու պահանջը պարտադիր կդառնա սննդի շղթայի բոլոր օպերատորների համար։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ