Վարչապետ Փաշինյանիի դիմանկարով ու «դուխով» գրությամբ կանացի զգեստների նկարներ են հայտնվել համացանցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարով եւ «Դուխով» գրությամբ բազմաթիվ իրեր են արտադրվել եւ վաճառվել՝ սկսած գլխարկներից ու շապիկներից, վերջացրած ալկոհոլային խմիչքներով։

Այժմ էլ արտադրվել են շրջազգեստներ եւ տաբատներ՝ նույն գրությամբ եւ Փաշինյանի լուսանկարով, որոնք գերազանցել են մինչ այժմ արտադրված իրերին։

Հիշեցնենք, որ «Դուխով» բառի հիմքում ընկած է, իհարկե, ռուս. дух ‘ոգի’ բառն արտացոլող «դուխ»-ը։ Վերջինս արդեն ունի իր որոշակի տեղը խոսակցական լեզվում ու հատկապես «ջահելական» բառապաշարում։ Է՛լ ավելի տարածված է «դուխով»-ը, որը հայակազմ բառ է (քանի որ կազմված է հայերեն գործիական հոլովի «-ով» վերջավորությամբ)։

Ավելի՛ն, այն նաև շատ կոլորիտային է ու մտերմիկ։ Ու ո՛չ պաշտոնական քաջալերանքի նրբիմաստ ու տրամադրություն ունի։ Էլ չե՛մ ասում, որ այդ բառն արդեն իր հստակ տեղն է գրավել Թավշյա հեղափոխության խորհրդանշային համակարգում։ Ուստի այդ բառը բոյկոտելու հորդորները համարում եմ անտեղի։ Պե՛տք չի կոտրել այդ խորհրդանիշն ու դրա ոգին, կամ եթե կուզեք՝ դրա «դուխ»-ը։ :)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ