Սերժ Սարգսյանը ժամանեց Դիլիջան Ռեզորթ հյուրանոց

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Սերժ Սարգսյանը ժամանում է Դիլիջան Ռեզորթ հյուրանոց: Իսկ ավելի վաղ համացանցպւմ հրապաարակվել էր նույն հյուրանոցից լուսանկար, որտեղ արդեն հավաքված էին հանրապետականները:

Հիշեցնենք, որ  Սերժ Սարգսյանը երկու անգամ ստանձնել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Առաջինը եղել է Հայաստանի կառավարման նախագահական համակարգում՝ 2007 թվականի ապրիլի 4-ից 2008 թվականի ապրիլի 9-ը։

Վարչապետի պաշտոնում նա երկրորդ անգամ հայտնվեց Հայաստանի խորհրդարանական համակարգում։ 2018 թվականի ապրիլի 17-ին Ազգային Ժողովը ձայների 77 կողմ և 17 դեմ քվեարկությամբ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրեց նախորդ 10 տարում երկիրը ղեկավարած Սերժ Սարգսյանին։

Համաժողվրդական ընդվզման արդյունքում (Թավշյա հեղափոխություն) 6 օր անց՝ ապրիլի 23-ին նա հրաժարական տվեց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ