Այ ռոբասերժական վիժվածքներ,դուք ուրիշ հերոսի անուն չգի՞տեք…

Հին խոսք կա,քննադատում են աշխատողին:
Իսկ լավ աշխատողին անընդհատ: Այսօր Հայաստանում,այս կանոնը ձևափոխված է,քննադատում են ոչ թե աշխատողին,այլ նոր իշխանությանը հավատարիմ ամենալավ աշխատողին: Հիմնականում քննադատողները նախկին օկուպացիոն ռեժիմի գործակալական ֆեյքերն են և դրանց ստրուկ լրատվամիջոցները: Ընդ որում քննադատում են տեղի և անտեղի,երբեմն աբսուրդի հասնող ձևակերպումներով: Բերեմ վերջին երկու թարմ օրինակները: Պղծվեցին Եռաբլուրի շիրիմները:

Ոստիկանապետը արագ արձագանքեց,ժամերի ընթացքում պղծողը հայտնաբերվեց և անհերքելի փաստերի ճնշման տակ տվեց ինքնախոստովանական ցուցմունքներ: Թվում էր,որ ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանին պետք է ասեինք մինիմում շնորհակալություն:
Սակայն որոշ մարդիկ և լրատվամիջոցներ սկսեցին նրան մեղադրել: Որոշ մարդիկ,ընդ որում նախկին զինվորականներ հայտարարեցին որ ոստիկանությունը լավ չի աշխատում,շիրիմների պղծման մեղավորը Օսիպյանն է իսկ հայտնաբերված պղծողն էլ կեղծ:

Բա չասես նախկին զինվորականներին,լավ դուք ինչ զինվորական էք որ մինչև օրս չգիտեք,որ Եռաբլուրի պանթեոնը ունի զորամասի կարգավիճակ,որ այն ամբողջովին գտնվում է Պաշտպանության Նախարարության ենթակայության տակ և Ոստիկանապետը ինչպես Եռաբլուրում,այնպես էլ ցանկացած ՊՆ զորամասում գործառույթ և լիազորություն չունի: Այնտեղ որպես հետաքննության մարմին հանդես է գալիս միմիայն Զինվորական Ոստիկանությունը,որի ղեկավարը ոչ թե Վալերի Օսիպյանն է,այլ ՊՆ Նախարար Դավիթ Տոնոյանը:

Եվ եթե հարցեր կան թե ի՞նչպես է նման բան տեղի ունեցել Եռաբլուրում,պետք է ուղղել ՊՆ Նախարարին,այլ ոչ թե ՀՀ Ոստիկանապետին:
Դե կարծես սրան էլ պատասխան կա,հավանաբար ռոբասերժական վիժվածքի համար ՊՆ Նախարար Դավիթ Տոնոյանը ի տարբերություն ՀՀ Ոստիկանապետի վտանգ չի ներկայացնում:

Երկրորդը՝ այսօր առերևույթ մահափորձ են կատարել Մելիք Մանուկյանի նկատմամբ:
Ոստիկանապետը արագ արձագանքել է,սկսվել են անհետաձգելի քննչական գործողություններ: Մելիք Մանուկյանի թիկնապահներից մեկը փորձել է դեպքի վայրից գողանալ իրեղեն ապացույց պայթեցված մեքենան,րոպեների ընթացքում բռնվել է և ձերբակալվել:
Թվում էր պետք է ասեինք շնորհակալություն Պ-ն Ոստիկանապետ: Բայց չէ,մի չկայացած լրագրող վերնագիր է դնում << Քշել են Վալերի Օսիպյանի վրա,ապտակ ոստիկանությանը >>:

Նույնիսկ չգիտեմ ի՞նչ անուն տամ պատվեր կատարող ռոբասերժական այս լրագրողին: Ընդամենը մի բան կասեմ ՝  Այ ռոբասերժական վիժվածքներ,դուք ուրիշ հերոսի անուն չգի՞տեք:
Արտակ Գալստյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ