![]()
Քաղաքապետի խոսքով՝ «Սանիթեքը» ներկայանում էր որպես ֆինանսական վատ վիճակում գտնվող ընկերություն.
«Այն շարժակազմը, աղբամանների քանակը, որ իրենք ունեն, չեն կարող աշխատանք ապահովել, չեմ կարող ասել՝ դա հատուկ է արված, թե ոչ, պայմանավորված է եղել նախկին իշխանության հետ, թե ոչ…
Ըստ պայմանագրի՝ մայրաքաղաքում պետք է լինի մետաղյա 16 հազար աղբաման, այս պահին ունենք ընդամենը 90 մետաղյա աղբաման»:
«Երևանը չի կարող սպասել, պետք է մաքրվի, լինի դա «Սանիթեքի» հետ, թե առանց նրա: Մեր միակ անելիքը ժամացույցի պես գումարներ տրամադրելն է, որն արվել է առ այսօր:
Կա՛մ «Սանիթեքը» պրոֆեսիոնալ չէ, ճիշտ հաշվարկներ չի արել, կա՛մ թղթի վրա նշված և իրական պայմանները չեն համընկնում: Նրանք առաջարկում են բարձրացնել աղբահանության համար վճարվող գումարները, մինչդեռ 12 տարվա պայմանագրից ընդամենը 4 տարին է անցել, և այդ պայմանագրում կոնկրետ գումար է նշված»:
տեսանյութը՝ 1IN.AM
![]()