Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի մանրամասները

Օգոստոսի 2-ին՝ ժամը 12․20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել եւ վերադարձվել է դեպքի վայր։  Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։

Քիչ առաջ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի), ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանի) գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերել և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն են բերման ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Մարկոս Մարկոսյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ