«Աջդ հովանի թող լինի. քանզի գթած ես, ողորմած: Եվ Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգուդ հավերժ փա՜ռք․․․». ազատագրման աղոթք

Խաչի նշանի դրոշմով, որ Քո Աստվածային Արյունով նորոգեցիր, և մկրտելով մեզ որդեգրեցիր ու վերականգնեցիր պատկերիդ փառքով՝ աստվածային Քո պարգևներով թող ամոթահար լինի սատանան, վերանան որոգայթները և մարտնչողները պարտվեն:

Թող վերանա խավարը, մութը փարատվի, մառախուղն անցնի:

Աջդ հովանի թող լինի. քանզի գթած ես, ողորմած: Եվ Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգուդ հավերժ փա՜ռք. ամեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ