Տեսահոլովակի պրեմիերա․ Անուշ Ավագյան — «Armenian Song»

Երգչուհի Անուշ Ավագյանը, ով վերջերս ակտիվ քայլեր է սկսել երգարվեստում իր առաջին տեսահոլովակն է ներկայացրել հանդիսատեսին։

Նա այս պահին աշխատում է պրոդյուսեր Կարպիս Թիթիզյանի հետ: Երգչուհին նշեց, որ համագործակցությունը սկսվել է շատ պատահաբար:

«Կարպիս Թիթիզյանի հետ համագործակցությունս շատ պատահաբար է սկսվել, բայց ես շատ ուրախ եմ այս համագործակցության համար, քանի որ նա երկար տարիների փորձ ունի այս ոլորտում և ողջ աշխատանքը պրոֆեսիոնալ կերպով է իրականացնում:

Տեսահոլովակը նկարահանվել է Ռուսաստանում, քանի որ հիմնական երաժշտախումբը այնտեղ է գտնվում: «Գլխավոր երաժիշտը դաշնակահար Մանուկ Ղազարյանը Ռուսաստանում է ապրում և ինձ համար կարևոր էր նրա հետ համագործակցելը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ