![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Սևանա լճի ափամերձ տարածքում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին։
Այնուհետև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սամմիթի մասնակիցներին ներկայացրել է իր գլխավորած գերատեսչության ստեղծման նպատակներն ու գործառույթները, խոսել առաջիկայում նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների մասին:
Վարչապետը շրջայց է կատարել ճամբարում` ծանոթացել միջոցառման մանրամասներին և նպատակներին:
«Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին մասնակցում է 120 ստարտափ թիմ Հայաստանից և 45 տարբեր երկրներից, ինչպես նաև ավելի քան 1000 ձեռներեց ողջ աշխարհից։ Սամմիթի նպատակն է խրախուսել նորարարական գաղափարները, բիզնես աշխարհի ներկայացուցիչների միջև հաստատել կապեր:
![]()
![]()