![]()
Ձկնկիթ կամ խավիար, ծովամթերք՝ պատրաստված ձկան վերամշակաված և չբեղնավորված ձվից։
Շատ ձկնատեսակների ձկնկիթը բացառիկ նուրբ համով և սննդարար մթերք է, քանի որ իր մեջ պարունակում է լիարժեք սպիտակուցներ, ճարպեր, հանքային նյութեր, A, D, B և PP խմբի վիտամիններ և բուրավետ նյութեր։
Արհեստական ձկնկիթը ստացվում է կազեինից և դոնդողանյութից (ժելատին), ավելացնելով վիտամիններ, ձկան յուղ, աղ, բուսական յուղ, բուրումնավետ և համեմունքային նյութեր։ Ձևավորված ձկնկիթները մշակում են կանաչ թեյի դաբաղանյութերով և համապատասխան ձկնկիթի գույնի ներկում անվնաս ներկերով։
![]()
Արտաքին տեսքով արհեստական ձկնկիթը չի տարբերվում բնականից։ Դրա փաթեթի վրա նշվումն է «Սպիտակուցային» ձկնկիթ։
![]()