Պարզվում է ծխողների համար շատ վտանգավոր է խորոված անելը

Խորովածի ծուխը խիստ վտանգավոր է թոքերի համար։ Հետաքրքիր է, որ ծխողների համար այն ոչ թե կրկնակի, այլ քառակի վտանգավոր է։

Գիտնականների խոսքով՝ խորոված անող ծխողների մոտ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) առաջացման վտանգը բարձրանում է 4 անգամ։

Մասնագետները կարծում են, որ դա տեղի է ունենում ծխողների ԴՆԹ-ում կատարվող փոփոխությունների պատճառով։

Նրանք ուսումնասիրել են 1800 մարդու տվյալները, որոնց մեջ եղել են 40-75 տարեկան ինչպես ծխողներ, այնպես էլ նախկին ծխողներ։ Նրանք ցանկանում էին պարզել, թե ինչ է տեղի ունենում այդ մարդկանց օրգանիզմում, երբ նրանք հայտնվում են փայտի ծխի գոտում խորոված անելու ժամանակ։

Պարզվել է, որ 8 գեներում, որոնք պատասխանատու են թոքերի քաղցկեղի առաջացման համար, փորձարկվողների մոտ տեղի են ունեցել անբարենպաստ փոփոխություններ, որոնց պատճառով այդ գեները կարող էին «միանալ»՝ հանգեցնելով հիվանդության առաջացման։

Բայց այն մարդկանց մոտ, ովքեր շարունակել են ծխել, գեներում եւս մեկ փոփոխություն է գրանցվել, որը նրանց համար բարձրացրել է ԹՔՕՀ առաջացման ռիսկը շատ ավելի, քան նրանց մոտ, ովքեր թողել են ծխելը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ