«Գողինն ու …ը 40 օր է». Շշի Մելոյի թիկնապահը բերման է ենթարկվել

Քիչ առաջ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները գլխավորությամբ տաք հետքերով հայտնաբերել և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն են բերման ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ 43-ամյա Մարկոս Մարկոսյանին, հայտնում է Shamshyan.com-ը։

Մարկոս Մարկոսյանն այսօր՝ օգոստոսի 2-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Արծվի թևեր»-ի մոտ, առևանգել էր «Շշի Մելո» մականվամբ գործարար Մելիք Մանուկյանին պատկանող, պայթյունի հետևանքով վնասված Range Rover մակնիշի ավտոմեքենան, սակայն հայտնաբերվեց եւ ձեռնաշղթայված տեղափոխվեց քննչական վարչություն։

Կայքի տեղեկություններով՝ Մ. Մարկոսյանն աշխատում է գործարար Մ. Մանուկյանի մոտ՝ որպես թիկնապահ։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ օգոստոսի 2-ին Երեւան–Սեւան  ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել է կամուրջի եթեւեկելի հատվածը:

Պայթյունի հետեւանքով վնասվել է երկու ավտոմեքենա՝ Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։ Ավտոմեքենաները պայթյունի ընթացքում եթեւեկելիս են եղել կամրջի վրայով: Զոհեր եւ վիրավորներ չկան:

Պայթյունի պատճառով խցանված է Երեւան-Սեւան ավտոմայրուղին, որի աջակողմյան երթեւեկությունը Կոտայքի մարզի ճանապարհային ոստիկանության կողմից դադարեցված է:

Նշենք, այդ հատվածում է գտնվում «Շշի Մելոյին» պատկանող ապակե տարաների գործարանը։

Հերիք չի մեքենան քշում է կանգնած ոստիկանի վրա, դեռ մի բան էլ վերջինս խնդրում է.«Կայնի էլի, մի քշի էլի…»ՀՀ Ոստիկանություն… Աու՜…Ընդամենը մի քանի վայրկյանում մի քանի օրինախախտում

Posted by Taron Chakhoyan on Friday, August 2, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ