«Օսիպյանը մեղավոր չի, այլ …». Գագիկ Քամալյանը մեղադրում է ոչ թե Օսիպյանին այլ․․․․

Գագիկ Քամալյանը իր ֆեսբուքյան էջում այսօր գրառում է կատարել ՝ վերլուծելով այսօր տեղի ունեցածը։ Մասնավորապես գրառման մեջ ասվում է ,որ Range Rover վարորդ Սաքոն ու նրա հետևից «լավ էլի Սաքո մի քշի» գոռացող ոստիկանը, մեկ անկնթարթում ցույց տվեցին ռոբերտասերժական ժամանակաշրջանը ամբողջությամբ։

Քամալյանի գրառումից պարզ է դառնում , որ նույնիսկ հեղափոխությունից մեկ տարի անց ականատես ենք լինում նախկին իշխանության թողած ժառանգության ՝ մասնավորապես այդ ոգով դաստիարակված մի ամբողջ սերնդահամակարգ, որ շատ դժվար կլինի փոխել և բերել նոր իրականություն։

Ահա այսիպին է եղել օրենք կատարողի ու պետությունից իրեն վեր դասող գավառամիտի հարաբերությունները։ Սրա համար են ամենօրյա ռեժիմով պայքարում իշխանություն կորցրած լպիրշները, գրում է Քամալյանը։

Եվ իսկապես , ուր մնաց օրենք ասվածը, ինչու քաղաքացին չի կարողանում հասկանալ, որ օրենքը չի գրվում թուղթ սևացնելու համար։ Նուկնիսկ ամենահիմար մարդուն կարելի է բացատրել, որ այ խելոք օրենքը նրա համար է , որ քեզ չվնասեն , եթե դու դա պահես, ուրիշը կտեսնի ու կհասկանա , որ օրենք գիտես ու չի վնասի քեզ։

Գրառման վերջում Քամալյանը մեղադրել է ոչ թե Օսիպյանին, այլ ՝մեջբերում եմ ․ «Իսկ այդ դեպքի մասով, ընդամենը մեկ բան կասեմ, Օսիպյանը մեղավոր չի, այլ նրա ընդունակություններին հավատացողն է մեղավոր»։

Range Rover վարորդ Սաքոն ու նրա հետևից "լավ էլի Սաքո մի քշի" գոռացող ոստիկանը, մեկ անկնթարթում ցույց տվեցին…

Posted by Գագիկ Քամալյան on Friday, August 2, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ