«Մեր ժամանակների ՀԵՐՈՍԸ». վարչապետը կիսվել է տեսանյութով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նոր տեսանյութով և կատարել է հետևյալ գրառումը.

Կրթությունը դիպլոմը չէ: Կրթությունն իմացությունն է, հմտությունը եւ դրանք կիրառելու, բարեկեցության եւ հաջողության վերածելու ընդունակությունը:

Ուզում ես լա՞վ ապրել, պիտի ունենաս վերը նշված չափանիշներին համապատասխանող կրթություն:

Համալսարանական թե արհեստագործական՝ քո ընտրությունն է:

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Սևանա լճի ափամերձ տարածքում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին, որն անցկացվում է չորրորդ անգամ: Այն մեկնարկել է հուլիսի 28-ին: Վարչապետը ողջունելով միջոցառման մասնակիցներին` նշել է, որ ստարտափ գաղափարը շատ կարևոր է կառավարության համար:

«Հաճախ են հարցնում, թե ինչ է ստարտափը, որը հաճախ են օգտագործում Հայաստանում: Կարևոր, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանաչյուր քաղաքացի ծանոթ լինի այս արտահայտության էությանը: Ստարտափն այն է, երբ որևէ մեկն ունի լավ գաղափար, բայց չունի ֆինանսական միջոցներ, գրասենյակ և նրան հաջողվում է պոտենցիալ ներդրողներին համոզել այդ գաղափարի հաղթելու հնարավորության մեջ և պոտենցիալ ներդրողներն աջակցում են դրա իրագործմանը` հավատալով ստարտափի հաղթանակին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` կարևորելով ստարտափի գաղափարի տարածումը հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ