![]()
Հայտնի երգչուհի Սոֆի Մխեյանը Instagram-ի իր էջում առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել և կից կատարել հետևյալ գրառումը․
«Երբեմն ասելիքս շատ- շատ է… չարախոսներին, նեգատիվ էներգիա տարածողներին, պարապ ու անիմաստ «քոմենթչիներին»։ Միայն թե մի վատ բան գրեն,վիրավորեն ու անցնեն առաջ…սիրելիներս, մի օր այդ ատելությունից ինքներդ կխեղդվեք… «հանգիստ նստեք տեղներդ» վաաաաա՜յ:
Նայեք նկարին ու իմացեք, շարունակելու եմ սիրել կյանքն ու անկեղծ ժպտալ մարդկանց և աշխարհին, ապրել , աշխատել ու սեր տալ հարազատներիս, ընկերներիս, ծանոթ ու անծանոթ հարյուրավոր դրական հետևորդներիս … Բարև ՜ պայծառ մարդիկ»,- լուսանկարին կից գրել է երգչուհին:
![]()
![]()