Ծննդկանի և նրա նորածնի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել

Օգոստոսի 2-ին Արարատի մարզի Վեդի քաղաքի ծննդատանը մահացել է 29–ամյա ծննդկան՝ Քնարիկ Մանուկյանը։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նաեւ նորածնի կյանքը:

Կինը երրորդ երեխային էր սպասում։ Հարազատները կատարվածի համար մեղադրում են բժիշկներին։

Դեպքի վերաբերյալ ահազանգը ոստիկանությունում ստացվել էր այսօր առավոտյան։ Նշանակվել են դիակների դատաբժշակական փորձաքննություններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ