Այս առաջադրանքը համացանցի օգտատերերին բաժանել է երկու խմբի

Թվիթթերյան օգտատերերը բաժանվել են 2 խմբի pjmdoll օգտատերի կողմից հրապարակված դպրոցական մաթեմատիկական առաջադրանքի պատճառով:

Առաջադրանքը հետևյալն էր. պետք էր հաշվել այս օրինակը՝ 8 ÷ 2 (2+2) = ?: Արդյունքում օգտատերերի մի մասը ստացել է 16, իսկ մյուս մասը՝ 1:

Տարբեր արդյունքներ են ստացվել, քանի որ մարդկանց մի մասը առաջնահերթությունը տվել է բազմապատկմանը, իսկ մյուս մասը՝ բաժանմանը, փակագծերը բոլորը ճիշտ են բացել:

Օգտատերերի մի մասը նշել է, որ պետք է գործողությունները կատարել ըստ հերթականության: Որոշ օգտատերեր էլ պնդել են, որ տրված առաջադրանքը սխալ է կազմված:

Ձեր կարծիքով կիսվեք մեկնաբանության բաժնում․․․

Սիրով ՝ MediaNews

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ