![]()
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, զգուշացնելով ջերմաստիճանի նվազման մասին․
«Այսօր ժամը 18։00 դրությամբ , երեկվա նույն ժամի հետ համեմատ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում նվազել է 6-8 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում , Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։
Եթե Երևանում երեկ 18։00-ին +38․․․+39 աստիճան էր, ապա այսօր օդի ջերմաստիճանը նույն ժամին +30․․․+31 աստիճան է»։
![]()
![]()