Երևան-Սևան ճանապարհը փակ է. ինչ իրավիճակ է պայթյունից ժամեր անց

Ինչպես հայտնի է՝ քիչ առաջ արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի ձայն է լսվել Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի թևերի հարևանությամբ գտնվող կամրջի հատվածում։ Պայթյունի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։

Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելոե մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։ Այս պահի դրությամբ դեռևս շարունակում է փակ մնալ Երևան-Սևան ավտոճանապարհը և ոստիկանությունն այնտեղ գործողություններ է իրականացնում:

Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ այս պահին դեպքի վայրում են նաև Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, որոնք փորձում են կարգավորել երթևեկությունը: Հավելենք, որ Մելիք Մանուկյանը կատարվածի շուրջ դեռևս չէր շտապում եզրակացություններ տալ:

տեսանյութը՝ Armlur.am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ