Շրթունքների ֆիլերի պատճառով կնոջ դեմքը ամբողջովին ծածկվել էր խոցերով

Շրթունքները մեծացնելու ցանկությունը 25-ամյա Սայշա Ուիլյամսի համար իսկական մղձավանջ է դարձել: Երեք տարի առաջ նա որոշել էր դիմել կոսմետիկ պրոցեդուրայի: Ֆիլերների համար նա 200 ֆունտ սթերլինգ էր վճարել և դիմել անծանոթ մասնագետի, որից ամաչել էր խնդրել  որակավորման վկայականը:

Պրոցեդուրայից հետո հաշված Սայշայի շրթունքը կապտել էր, իսկ առավոտյան դեմիքն սպիտակ բծեր էին հայտնվել:  Վախեցած նա նորից էր դիմել կոսմետոլոգին, սակայն նա ասել էր, որ այդ ամենը հերպեսի հետեւանք է:

Բժիշկները պարզել էին, որ կոսմետոլոգի կողմից ասեպտիկայի կանոների խախտումների պատճառով նրա մոտ իմպետիգո ինֆեկցիոն հիվանդություն էր զարգացել: Արդյունքում Սայշան հետագա 5 օրերի ընթացքում բերանի ցավոտ խոցերի պատճառով գրեթե չէր կարողանում ուտել:

Սայշան հույս ունի, որ իր պատմությունը մարդկանց կօնի ավելի պատասխանատու վերաբերվել կոսմետոլոգի ընտրությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ