Ինչպես է պայթյունից տուժած մեքենան փախնում դեպքի վայրից

Օգոստոսի 2-ին՝ ժամը 12․20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել եւ վերադարձվել է դեպքի վայր։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։

Հիշեցնենք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

«Օգոստոսի 2-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարարական ծառայության մարզային փրկարարական վարչության և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի», — ասված է հաղորդագրությունում:

Հերիք չի մեքենան քշում է կանգնած ոստիկանի վրա, դեռ մի բան էլ վերջինս խնդրում է.«Կայնի էլի, մի քշի էլի…»ՀՀ Ոստիկանություն… Աու՜…Ընդամենը մի քանի վայրկյանում մի քանի օրինախախտում

Posted by Taron Chakhoyan on Friday, August 2, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ