Երևան-Սևան ավտոճանապարհը միակողմանի փակ է

Օգոստոսի 2-ին Մ-4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման 15-16կմ ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ճանապարհի բացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

«Օգոստոսի 2-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարարական ծառայության մարզային փրկարարական վարչության և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի», — ասված է հաղորդագրությունում:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրին, ինչի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացել է մոտ 60 սմ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս: Պայթյունի հետևանքով վնասվել են Patriot Nissan և Range Rover մակնիշների ավտոմեքենաները, փոխանցում է ԱԻՆ-ը՝ խոստանալով ավելի ուշ լրացուցիչ տեղեկություն տրամադրել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ