«Մենք դեռ անտառ ենք հոշոտում և արտաթորում Սևանում, հետն էլ քաղաքական այդ վանդալիզմը հանդուրժող եկեղեցիներ կառուցում դատարկվող գյուղերի հաշվին» Նվեր Մնացականյան

Սփյուռքի հայության համար Ավստրալիան հարմարավետությամբ անհամեմատելի է։ Այստեղ մի տեսակ դրախտիկ հանդարտություն է, որի ներսում էլ ապրում են ավստրալահայերը ճոխության տարբեր մակարդակներում։

Երբևէ մտածել եք, իսկ ով է այդ ճոխության ժառանգորդը 10, 20, 30 տարի հետո․ այստեղ փնտրեք հայկական սփյուռքի ճակատագրային փակուղին։

Երբևէ մտածել եք, թե ինչու են կարոտից մեռնող հարուստներն ամենաանպաշտպանը և հենց նրանց զավակներն են հայրենիք ծաղրողները։ Սփյուռքի օվկիանոսում Հայաստանն այդպես էլ այդ կարոտի փայատերը չդարձավ․ մենք դեռ անտառ ենք հոշոտում և արտաթորում Սևանում, ի դեպ, փրկության միակ օղակը ծառերի սպանդը ավարտելուց հետո։

Հիմա եմ հասկանում, թե ինչից է փախել իր երկրում այդքան սիրված երգիչ Դարբինյանը աշխարհի ամենահեռավոր անկյուն և հիմա վերադարձի ուղիներ է փնտրում իր միակ զավակին հերոինի ու այլասեռության աշխարհում թողնելու գնով, որովհետև, ինչպես նշեցի, մենք, ինքնաոչնչացմամբ ապրողներս, հայրենիք ասվածում դեռ կուսակցություններ ենք հորինում․ դա քիչ է, հետն էլ քաղաքական այդ վանդալիզմը հանդուրժող եկեղեցիներ կառուցում դատարկվող գյուղերի հաշվին․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ